RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1526, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Ռեադմիսիայի համաձայնագրի ստորագրումը ԵՄ-Հայաստան հարաբերություններում առաջընթաց կոնկրետ քայլ է», երեկ Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերով հանձնակատար եւ ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը:

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, երեկ ստորագրվել է առանց թույլտվության անձանց վերաբերող ԵՄ-Հայաստան ռեադմիսիայի համաձայնագիրը: Հայկական կողմից ստորագրել է արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ անունից` ԵՄ ներքին գործերով հանձնակատար եւ ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցիչ Սեսիլիա Մալմստրյոմը:

Նրա խոսքով, ԵՄ մուտքի վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը Արեւելյան գործընկերության շոշափելի արդյունքներ են, որ կխրախուսեն ԵՄ եւ Հայաստանի քաղաքացիների փոխադարձ շփումը` հզորացնելով ԵՄ-Հայաստան համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարում:

«Ես ուրախ եմ, որ երկու համաձայնագրերն էլ արդեն ստորագրված են. դա նշանակում է, որ անօրինական միգրացիայի արդյունավետ կառավարմանն աջակցելուն զուգընթաց հայերն առավել դյուրին կճամփորդեն», ասել է ԵՄ հանձնակատարը:

Այժմ մնում է, որ երկու կողմի օրենսդիր մարմինները տան իրենց համաձայնությունը, որից հետո միայն երկու համաձայնագրերը միաժամանակ կմտնեն ուժի մեջ` խորհրդարանների կողմից համաձայնության տրամադրման օրվանից երկրորդ ամսվա առաջին օրը:

Հայաստան-ԵՄ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2012-ի դեկտեմբերի 17-ին` որպես ավելի հեշտ կերպով մարդկային շփումների եւ ճամփորդության ուղի:

Եվրոհանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունը հիշեցնում է, որ դեռեւս 2011-ի սեպտեմբերին Եվրոհանձնաժողովն առաջարկեց մեկնարկել կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման եւ անօրինական միգրանտների ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունները Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ: Այն ժամանակ, երբ 2012-ի դեկտեմբերին ստորագրման վիզաների դյուրացման համաձայնագրով առավել հեշտ ու էժան է դառնում հատկապես շատ ճամփորդող հայաստանցիների համար կարճաժամկետ վիզա ստանալ` 180 օր ժամանակահատվածում ոչ ավել, քան 90 օր լինելու եվրոպական միությունում:

Ռեադմիսիայի համաձայնագիրը կոչված է Հայաստանի եւ համապատասխան ԵՄ անդամ երկրի իշխանությունների համար հստակ պարտավորություններ ու ընթացակարգեր սահմանել` այդ երկրների տարածքում անօրինական գտնվող մարդկանց երբ եւ ինչպես վերադարձնելու առնչությամբ: Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան մասնակից չեն ինչպես վիզաների դյուրացման, այնպես էլ ռեադմիսիայի համաձայնագրերին: Ռեադմիսիայի համաձայնագրին մասնակից չէ նաեւ Դանիան: Միեւնույն ժամանակ, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան եւ Լիխտենշտեյնը կարող են երկկողմ համաձայնագրեր կնքել նույն պայմաններով, ինչ ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման համաձայնագրում են նշված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ