«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013
| ՇԱԽՄԱՏ | Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00) | Ընթերցված է` 1349, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 61
| ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿ ՄԻԱՎՈՐՈՎ ԵՆ ՀԵՏ ՄՆՈՒՄ Լիլի շախմատի մրցաշարի 8-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Տիգրան Ղարամյանը հաղթեց Ռոբ Շոռլին, իսկ Եվգենիա Դոլուխանովան պարտության մատնեց Լուկաս Չայգնետին: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ շախմատիստները վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք ընդամենը մեկ միավորով են զիջում մրցաշարի առաջատարներ Սուրի Վայբհավին եւ Անդրեյ Ժիգալկոյին: 8-րդ տուրում նրանց մրցավեճն ավարտվեց Ժիգալկոյի հաղթանակով, որի շնորհիվ վերջինս միավորներով հավասարվեց Վայբհավին: Հնդիկ գրոսմայստերը մրցաշարում առաջին պարտությունը կրեց: | | | |
|
| |