RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1252, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ԱՄՓՈՓԻՉ ՁԵՌՆԱՐԿՙ «ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ»

Մ. Հ.

Այսօր, ժամը 19.30-ից Երեւանի քաղաքապետարանի շենքում, ինչպես նաեւ հարակից տարածքներում տեղի կունենան ամփոփիչ միջոցառումներ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Մասնավորապես` հայ հրատարակիչների նոր տպագրված գրքերի ցուցահանդես-վաճառք մի շարք հեղինակների անմիջական մասնակցությամբ, ազգային նվագարանների համերգ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի թեմատիկ համերգ-երկչափ գրաֆիկա (քաղաքապետարանի բակում), գրքի համաշխարհային մայրաքաղաք հանդիսացած բոլոր 12 քաղաքների տեսաֆիլմի ցուցադրում (ճեմասրահ), ընդունելություն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, «Այս գիշեր» ցուցահանդեսը (Երեւանի պատմության թանգարան), կամերային երգչախմբի ելույթը հայկական ժողովրդական խաղիկներ ու երգասացություն, համերգային ծրագիրՙ «Բարոկո», «Իմ հոգու պոեզիան» ասմունքի կամերային երեկո, հանդիպում-քննարկում արտերկրի գրողների հետ, «Համաշխարհային գրքի պատմությունը» ֆիլմի պրեմիերա, համաշխարհային ջազային հիթեր, եւ գինեձոն, գրքերի շնորհանդեսներ, բարդ ոճի հեղինակային երգի կատարումներ եւ ընթերցումներ: Մուտքը քաղաքապետարան բոլոր քաղաքացիների համար ազատ կլինի եւ երեկոյան այնտեղից ավտոբուսները կշաժվեն դեպի քաղաքի տարբեր մասեր, տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը:

Նա նշեց, որ նախքան քաղաքապետարանում կայանալիք միջոցառումները, Երեւանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարեւանությամբ բացվելու է ընթերցողի բրոնզաձույլ քանդակը, որի հեղինակն է Արման Դավթյանը, որ հանրությանը հայտնի է Նուռ գրական կեղծանվամբ:

Արամ Սուքիասյանն ընդծեց, որ ընթերցողների հաճախելիության թիվը ավելացել է 7 տոկոսովՙ ըստ հանրության հաճախելիությանը գրադարաններ:

Ի դեպ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Երեւանը գրքի մայրաքաղաքի տիտղոսը հանձնում է Բանկոկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ