ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական «Ground and Pound» հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ անպայման կվերադարձնի իր տիտղոսը Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք 3-րդ մենամարտում: 2 բռնցքամարտիկների նոր մենամարտը նախատեսվում է անցկացնել այս տարվա վերջին կամ էլ 2014-ի սկզբին: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացած մենամարտում Արթուրը Շտիգլիցին պարտվել էր տեխնիկական նոկաուտով: Աբրահամը աչքի վնասվածք էր ստացել, ուստի բժիշկը նրան 3-րդ ռաունդից հետո չէր թույլատրել շարունակելու մենամարտը: Չեմպիոնական գոտին իրեն վերադարձնելուց հետո Շտիգլիցը հայտարարել էր, որ Արթուրին հնարավորություն կընձեռի ռեւանշ-մենամարտ անցկացնելու: |