RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1391, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՄՈՍԿՎԱՅԻՑՙ ՎԻԼՆՅՈՒՍ

Հ. Հ.

Հայ-լիտվական ռազմական համագործակցությունն առավել կխորանա

Պաշտոնական երկօրյա այցի շրջանակներում Վիլնյուսում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի իր գործընկերոջըՙ Յուոզաս Օլեկասին: Հանդիպմանը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը:

Նախարարները շեշտել են, որ ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության եւ փորձագիտական խորհրդատվության ոլորտներում համագործակցությունը վերածվել է ավանդույթի, եւ այդ կապերի պահպանումն ու զարգացումը շատ կարեւոր են: Առաջիկայում կիբեռանվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման ու էներգետիկ անվտանգության ոլորտներում նույնպես կձեւավորվի համագործակցություն:

Օհանյանն ու Օլեկասը կարեւորել են բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, հատկապես բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ:

Արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շրջանակ, ԵՄ Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության զարգացման ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Օհանյանն այցելել է նաեւ գեներալ Յոնան Զեմատիսի անվան Լիտվայի ռազմական ակադեմիա, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ