RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1334, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸՙ 8,7 ՏՈԿՈՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երկնիշ աճ արդյունաբերությունում, անկում շինարարությունում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2013-ի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7 տոկոսով:

Ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 15,8 տոկոս, շինարարությունն ունեցել է 6,5 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 7,1 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 2,3 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին երեք ամիսներին 2012-ի 1-ին եռամսյակ նկատմամբ ավելացել է 2,2 տոկոսով եւ կազմել մոտ 1 մլրդ 332 մլն դոլար: Արտահանումը կազմել է 358 մլն դոլար, արձանագրելով 3 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 974 մլն դոլար, աճելով 1,9 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-մարտին կազմել է 616 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին կազմել է մոտ 141 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 176 հազար դրամ, պետականումՙ 112 հազար դրամ:

2013-ի միայն մարտին` նախորդ տարվա մարտի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 8,1 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբ` 14,6 տոկոսով: Արդյունաբերությունում աճը կազմել է 15,4 տոկոս, շինարարությունը նվազել է 7,3 տոկոսով, բայց փետրվարի համեմատ աճել է 87,3 տոկոսով: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա մարտի նկատմամբ 5,7 տոկոս աճ է արձանագրվել, մանրածախ առեւտրում 6,1 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 2,4 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի մարտին 2012-ի մարտի նկատմամբ նվազել է 15,3 տոկոսով եւ կազմել 445 մլն դոլար: Արտահանումը կազմել է 116,6 մլն դոլար, նվազելով 28,2 տոկոս անցյալ տարվա մարտի նկատմամբ: Ներմուծումը կազմել է 328,4 մլն դոլարՙ նվազելով 9,6 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 211,8 մլն դոլար:

Այսպիսով, մարտին տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է, հիմնականում` արդյունաբերության եւ գյուղատնտեսության արձանագրված աճի շնորհիվ: Շինարարությունը շարունակում է անկում ապրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ