RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1840, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 83

Orange-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ:

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետՙ նորություններ կարդալու եւ իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար: Նկատի ունենալով, որ մարզերի բնակիչների համար դժվար է ամսական մեծ գումար հատկացնել հեռահաղորդակցության ծառայություններին, մենք ստեղծել ենք այս հատուկ սակագնային պլանը ամսական 3500 դրամ վճարով: Այս առաջարկը հատկապես նախատեսված է փոքր քաղաքային եւ գյուղական համայքների բնակիչների համար: Orange Ինտերնետի մյուս առաջարկները, որոնք ներառում են գերարագ ինտերնետի փաթեթներ, շարունակելու են հասանելի լինել բոլոր գյուղերում եւ մեծ քաղաքներում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ի 3G ցանցը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքումՙ բնակչության ավելի քան 95%-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ