RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-13 23:40:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 41

Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԵՂԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ի. Պ.

Որ վերջին մի տարում դեղերը նկատելի եւ բավականին շատ թանկացել են ու շարունակում են թանկանալ, ակնհայտ է, ու դա կարող է հաստատել յուրաքանչյուրը, ով նույն դեղամիջոցից պարբերաբար կամ անընդմեջ օգտվում է: Սակայն Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը երեկ «Հենարան» ակումբում լրագրողներին հակառակն էր համոզում էր, թե դեղերը շատ չեն թանկացել, իր ասելով, վերջին մի տարում ընդամենը 3-4 տոկոսով, ինչն էլ կապված է դոլարի կուրսի, տրանսպորտային գների տատանումների հետ: Սամվել Զաքարյանը դեղերի թանկացումները կապում է նաեւ պահանջարկի հետ, ասելով, որ դեղեր կան թանկանում են առանձին սեզոնների, օրինակՙ գարնանը թանկանում են ալերգիայի դեղերը: Այսինքն` տվյալ դեղը թանկանում է, եթե տարվա այդ եղանակին դրա պահանջարկը մեծ է:

Բանախոսը նշում է` կան դեղեր, որոնք էժանանում են, եւ նա այն կարծիքին է, թե գնային տատանումները մեծ չեն, ու գների բալանսը հիմնականում պահվում է:

Սամվել Զաքարյանը որքան էլ պնդի, թե դեղերի գները շատ չեն ավելացել, նրա խոսքին հավատալը դժվար է, քանի որ նա հակված է պաշտպանելու շահերը հենց դեղարտադրողների ու ներմուծողների, որոնց միության նախագահն է: Նրա ղեկավարած միությունը ոչինչ չի անում դեղերի թանկացումները կանխելու համար, ասում է` ոչ մեկի բիզնեսին չեն խառնվում ու բիզնեսն է որոշում` ինչ ռազմավարություն ընտրել վաճառքի համար, իսկ դեղատունն էլ որոշում է, թե ինչքանո՞վ կվաճառի իր ապրանքը: Ստացվում է, որ Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահը պարբերաբար հանդես է գալիս մամուլի ասուլիսովՙ պաշտպանելու նրանց շահերը, ովքեր անբարեխիղճ կերպով անընդհատ թանկացնում են դեղորայքը: Հետեւաբար նրա կարծիքներն ու հայտարարությունները լուրջ ընկալել պետք չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ