RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում հայ մարզիկներին վերջապես հաջողվեց առաջին ոսկե մեդալը նվաճել: Չեմպիոնի կոչմանն արժանացավ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը մինչեւ 52 կգ քաշային կարգում կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:

Տիգրանն առաջին գոտեմարտում 4-2 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին: Հաջորդ գոտեմարտում նրա մրցակիցը վրացի Գիվի Նադարեյշվիլին էր: Հայ սամբիստի առավելությունը բացահայտ էր: Հաղթելով 4-0 հաշվով, Կիրակոսյանը մտավ եզրափակիչ, որտեղ գոտեմարտեց ղազախ Բեյմբետ Կանժանովի հետ: Վճռորոշ գոտեմարտն էլ Տիգրանը վերելքով անցկացրեց եւ հաղթելով 4-1 հաշվով, արժանացավ ոսկե մեդալի:

Մեծ էին սպասելիքները մինչեւ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանից: Սակայն դրանք չարդարացան: Առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթելով իսպանացի Աարոն Բլանկոյին, հաջորդ գոտեմարտում հայ սամբիստը նույնպիսի հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Իստամ Կուդրատովին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Մինչեւ 57 կգ քաշայինների մրցավեճին մասնակցած Գոռ Մայիլյանին էլ չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առաջին գոտեմարտում նա 1-0 հաշվով հաղթեց ճապոնացի Մասանորի Արակիին, իսկ ահա 2-րդում զիջեց մոնղոլ Մարալ Չիմեդդորջին (0-8): Գոռն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Միխայլո Իլիտչուկին (0-4):

Կանանց մրցապայքարում Երջանիկ Կարապետյանը մինչեւ 48 կգ քաշային կարգում հաղթելով Կիզի Անարա Ժումալիին (12-1) մտավ հաջորդ փուլ, որտեղ զիջեց ռումինուհի Գաբրիելա Տասկուին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ