RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013



Տեղադրվել է` 2013-07-16 23:00:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 924, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բակային բասկետբոլիՙ սթրիթբոլի պաշտոնական նախընտրական փուլը: Հյուսիսային պողոտայում տեղադրվել էին բասկետբոլի 2 վահանակներ եւ յուրաքանչյուրի մոտ միմյանց հետ մրցավեճի էին բռնվել 2-ական բասկետբոլիստներ: Օլիմպիական մրցակարգով անցկացված այդ մրցաշարում պետք է որոշվեր հաղթողը, որն իրավունք էր ստանալու Հայաստանը ներկայացնելու սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո նահանգի նախկին Ալկատրաս բանտի բակում կայանալիք եզրափակիչ մրցումներում:

Սթրիթբոլը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մասնակիցների շրջանում: Տարբեր տարիքի եւ սեռի 64 մասնակիցներ փորձեցին իրենց ուժերը: Բոլորից հաջողակ գտնվեցին Կարեն Հայրապետյանն ու Անդրանիկ Նովենց-Աղաջանյանը, որոնք հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտան եզրափակիչ: Վճռորոշ խաղում հաջողությունն ուղեկցեց 26-ամյա Կարեն Հայրապետյանին, որը նախկինում զբաղվել է բասկետբոլով: Նա էլ կմեկնի ԱՄՆ եւ կպայքարի գլխավոր մրցանակիՙ 20 հազար դոլարի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 16-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ