ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷՐ Բարսելոնում ավարտված շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 3 շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 83 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Ավարտական տուրում Կարենը հաղթեց Չոպրա Արիանին: Հովիկ Հայրապետյանը պարտվելով Շադեւ Տանիային, 5,5 միավորով գրավեց 17-րդ տեղը: Մարկ Բասենչյանը 4,5 միավորով 44-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Նա ոչ-ոքի խաղաց Էրիկ Մարտինեսի հետ: Մրցաշարի հաղթող դարձավ պերուացի Քրիստիան Կրուզը, որը վաստակեց 7,5 միավոր: 7-ական միավորով 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Ռեյնալդո Օրտիզն ու Մարկ Նարցիսոն: |