RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3972, Տպվել է` 196, Ուղարկվել է էլ.փոստով` 173

ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՐԻԱ

ԱՆ. Հ., Գերմանիա

Եթե հարկ լինի, Ռուսաստանը մի քանի ժամվա ընթացքում իր զինուժը կամրապնդի տարածաշրջանում, ըստ գերմանական լրատվամիջոցների, մարտի 17-ին հաղորդել է Վլադիմիր Պուտինը Մոսկվայում: Երկուշաբթի ՌԴ նախագահը անակնկալ հայտարարել էր Սիրիայից զորքի դուրսբերման մասին, քանի որ ընդհանուր առմամբ հանձնառությունը կատարված է համարում: Գերմանացիները շաբաթասկզբին թերահավատ էին Ղրիմը Ռուսաստանի տարածք հռչակած ՌԴ նախագահիՙ Սիրիայից նահանջի հայտարարության վերաբերյալ, իսկ երեկ ընդգծեցին, թե այդուհանդերձ Պուտինը ցուցադրաբար շարունակում է թիկունք լինել Բաշար ալ Ասադինՙ նրան անվանելով կառուցողական փոխզիջումների եւ երկխոսության պատրաստ: Գերմանական ԶԼՄ-երը նշում են, թե Կրեմլի ղեկավարը գովել է ԱՄՆ - ինՙ զինադադարի հարցում Վաշինգտոնի հետ համագործակցությունը անվանելով դրական, կառուցողական: Պուտինը նշել է, թե Սիրիայում իրենց ներկայությունը 33 միլիարդ ռուբլի ( 420 միլիոն եվրո ) է կազմել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ