RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3533, Տպվել է` 182, Ուղարկվել է էլ.փոստով` 162

ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՔՎՈՒՄ ՍՐՃԱՐԱՆ ԷՐ ԳՆԱՑԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանան, ով այս օրերին Բաքվում մասնակցում է միջազգային ֆորումի, չորեքշաբթի երեկոյան որոշել է մի քիչ զբոսնել Բաքվում եւ գնացել է քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկը: Սրճարանում սենյոր Պաստրանային խիստ զայրացրել է ճաշացուցակի մեծ պաստառը, որտեղ գրված է եղել. «Վայելեք Ձեր բաժին կոլումբիականՙ Նարինո սուրճը. սա կոկաին չէ»: Նախագահին զայրացրել է, որ իր երկիրը ասոցիացնում են կոկաինի հետ, այն էլՙ Բաքվում եւ նա լուսանկարել է հիշյալ պաստառն ու տեղադրել համացանցում, ինչից հետո էլ Բաքվի սրճարանը դարձել է կոլումբիացիների քննադատության թիրախը:

Սենյոր Պաստրանան, սակայն, չի մտածել, որ կարելի էր հենց տեղում հարցերը լուծել, մասնավորաբար Բաքվի սրճարանում բարձրացներ իր երկրի դրոշըՙ կարմիր, կապույտ եւ դեղին, վրան էր գրեր իր երկրի քաղաքներից մեկի անունըՙ Արմենիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ