RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3600, Տպվել է` 180, Ուղարկվել է էլ.փոստով` 152

ՊԱՅՔԱՐԵԼ ՉԳԻՏԵՆ, ԶԲԱՂՎԵԼ ԳԻՏԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության վերջին նիստում հայտարարել է, որ չնայած ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ է իրականացնում, սակայն պարբերաբար բախվում է կոռուպցիոն դրսեւորումների, հենց այդ պատճառով էլ պայքարըՙ կոռուպցիայի դեմ մնում է առաջնահերթություն: Դրանից ելնելով էլՙ մշակվել է 2015-18-ի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, որի շրջանակներում Հայաստանը ԱՄՆ կառավարությունից խնդրել է աջակցություն, մասնավորապեսՙ ներգրավել միջազգային փորձագետների, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ կարողանում են աջակցել երկրներինՙ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Հարությունյանը նշել է նաեւ, որ Հայաստանում նման փորձագետներ չկան: Ծրագրի իրականացման համար էլ, այսինքնՙ միջազգային փորձագետներին վարձելու համար ԱՄՆ կառավարությունը կհատկացնի 750 հազար դոլարՙ պայմանով, որ ՀՀ կառավարությունը եւս կունենա իր նյութական աջակցությունը: Հետաքրքրական է, թե չգիտի՞ արդյոք ՀՀ կառավարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց կա. պետք է պարզապես դրանով չզբաղվել: Չծխելու պես մի բան է, դժվար է, բայց եթե ուզում ես թարգել ծխելը, ուրիշ ելք չկա: Հուսանք, որ ԱՄՆ կառավարությունից եկած 750 հազար դոլարը Հայաստանում պարբերաբար չի բախվի կոռուպցիոն դրսեւորումների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ