RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3446, Տպվել է` 184, Ուղարկվել է էլ.փոստով` 157

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ, ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԻՋԵՑՈՒՄ

Ա. Մ.

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում կառավարության կողմից երեկ կատարված փոփոխություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծելու այս ծրագրից առաջիկայում օգտվողների համար: Մասնավորապես, բարձրացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմըՙ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35 տարեկանՙ ներկայիս 18-30 տարեկանի փոխարեն, ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65 տարեկանըՙ ներկայիս 60 տարեկանի փոխարեն: Ավելացվել է նաեւ ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, սահմանելով 25 մլն դրամ ներկայիս 16 մլն դրամի փոխարեն:

Ձեռք բերվող բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը բարձրացվել է, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն դրամՙ ներկայիս 11,2 մլն դրամի փոխարեն: Երեւան քաղաքում նույնպես տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսըՙ նախկին 20-30 տոկոսի փոխարեն, բայց վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով: Պետության կողմից վարկի սուբսիդավորման արդյունքում Երեւանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 8-9 տոկոս, մարզերումՙ 6-7 տոկոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ