RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-03-17 23:42:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2710, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ» ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն:

Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական եւ ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել եւ գործարար ընկերություններ հիմնելու միջոցովՙ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին եւ համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:

«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն էՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է: Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել Հայաստանում ԿՍՊ ոլորտի առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեությունը:

Երիտասարդ սերնդի դաստիարակության համար այս անչափ կարեւոր եւ արդիական ծրագիրն իրականացնելու նպատակով, դեռեւս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:

«Անչափ կարեւոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որեւէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքներըՙ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ եւ հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել եւ խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալուՙ երիտասարդների ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային եւ համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Ծրագրի նպատակը սեփական ուժերի եւ վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է:

Ծրագիրը ֆինանսավորվում է «JHM» բարեգործական հիմնադրամի եւ «HSBC» բանկի կողմից: Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվա» (Global Money Week) շրջանակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ