RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 23:42:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3168, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԳՈՐԲԱՉՈՎԻ ԵՎ ԵԼՑԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Պ. Ք.

ՌԴ Պետդումա է ներկայացվել «ԽՍՀՄ նախագահ Մ.Ս. Գորբաչովի եւ ՌԴ առաջին նախագահ Բ.Ն. Ելցինի քաղաքական գործունեությունը հանցավոր ճանաչելու մասին» հայտարարության նախագիծ:

Տվյալ նախաձեռնությամբ հանդես է եկել Լիբերալ-Դեմոկրատական խմբակցությունը, որն առաջարկում է պետական մակարդակով գնահատական տալ Գորբաչովի եւ Ելցինի կառավարման արդյունքներին, դրանք ճանաչելով «հանցավոր եւ քայքայիչ»:

«ԽՍՀՄ փլուզումը, ազգամիջյան գժտությունները, բազմաթիվ զինված հակամարտությունները, հիվանդացության եւ մահացության ցուցանիշների, ալկոհոլամոլների եւ թմրամոլների թվի աճը, 90-ականներին միլիոնավոր քաղաքացիների կենսամակարդակի աղետալի անկումըՙ այս ամենը տեղի ունեցավ ոչ պատահաբար», հայտարարել են խմբակցությունում:

Նախագծում նշվում է, որ «վերակառուցման» եւ «ելցինյան բարեփոխումների» բացասական քաղաքականությունը վատթարացրեց երկրի ներքին վիճակը եւ պետության միջազգային դիրքերը:

ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ բեմադրիչ Նիկիտա Միխալկովը առաջարկել էր պետական մակարդակով հանցավոր ճանաչել ԽՍՀՄ փլուզմանը հանգեցրած Գորբաչովի ու Ելցինի քաղաքականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ