ՀԱՄԲԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ՆՎԱԶԵԼ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Պարզվում է, որ Հայաստանի ԱԺ-ում, երբ պատգամավոր Առաքել Մովսիսյանը իր գործընկեր Նիկոլ Փաշինյանին անվանել է «համբալ», «դիշովկա», երբ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կոմպիտենտության վրա կասկածել է, եւ երբ Փաշինյանը Մովսիսյանին պատասխանել է ասելովՙ «համբալն էլ ես դու, դիշովկան էլ, արա», ՀՀ ԱԺ-ում համբալների եւ դիշովկաների թիվը չի նվազել: Ճիշտ հակառակը: Բանն այն է, որ երբ մեկը քեզ անվանում է «համբալ» եւ «դիշովկա» եւ դու նրան պատասխանում եսՙ «համբալն էլ ես դու, դիշովկան էլ, արա», ոչ միայն «համբալների» եւ «դիշովկաների», այլեւՙ «արաների» թիվն ես ավելացնում: |