RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5232, Տպվել է` 525, Ուղարկվել է էլ.փոստով` 514

ՍԱՐՈՅԱՆԻ ՎԻՊԱԿԸՙ ԷԿՐԱՆՆԵՐՈՒՄ

Հ. Ծ.

Վերջերս Սոնոմայի (Հյուս. Կալիֆոռնիա) միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է «Իթակե» ֆիլմը, որը հիմնված է ամերիկահայ ճանաչված գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1942) վիպակի վրա: Պատերազմի թեման արծարծող այդ ֆիլմը նկարահանել է ամերիկացի դերասանուհի Մեգ Ռայանը: Դա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է, որի համար փառատոնի կազմակերպիչները որոշել են նրան շնորհել Սոնոմայի «ողջույնի» մրցանակը: Ֆիլմը պատմում է Կալիֆոռնիայում երեւակայական Իթակե քաղաքի մասին: Համաշխարհային երկրորդ պատերազմի օրերին 14-ամյա Հոմեր Մակոլին որոշում է դառնալ իր քաղաքի հեռագրային հաղորդումները հեծանիվով ամենաարագ իրենց հասցեատերերին հասցնող փոստային աշխատողը: Ավագ եղբոր բացակայության ժամանակ (նա ծառայում է բանակում) իր այրի մոր, քրոջ եւ փոքր 4-ամյա եղբոր հոգսը Հոմերի ուսերի վրա է եւ նա ամեն ջանք գործադրում է պատվով կատարելու համար իր պարտականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ