ՉԵՐԵՎԱՑՈՂ ԿԵՏԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ ԼՂ հակամարտության բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչեւ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայումՙ ի պահ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը, կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցությունների մեջ եւ առանց ԼՂՀ-ի անհնար կլինի որեւէ փաստաթղթի մշակումը եւ կնքումը: Ամենայն հավանականությամբ այսօր բանակցող կողմերը եւ միջնորդները որոշել են նախ մշակել փաստաթուղթը, հետո նոր կատարեն դրա կետերից մեկը: Կամ, ԼՂՀ-ն պետք է հրավիրվի ոչ թե փաստաթուղթ մշակելու, այլ ուղղակի կնքելու համար: |