«ԿՈՄԱՑՈՒ» ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին 2016թ. մայիսի 23-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում Հայաստանում «Կոմացու» ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր «ԻԿՈ Մաշիների» ՍՊ ընկերությունը եւ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կազմակերպեցին ճապոնական հայտնի «Կոմացու» ընկերության արտադրության լեռնահանքային տեխնիկայի ցուցադրական շահագործումՙ արտադրականին առավելագույն մոտեցված պայմաններում: Ցուցադրությանը ներկայացվեցին Թեղուտի լեռնահանքային համալիրում արդեն իսկ շահագործվող D 155 մղաններ, PC 400 եւ PC 2000 էքսկավատորներ, HD 785 ինքնաթափեր: Միջոցառմանը ներկա էին «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, «Կոմացու ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Տակեհիկո Յոշիոկան, «ԻԿՈ Մաշիների» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Իվան Վոլինկինը, «ԻԿՈ Հոլդինգի» հիմնադիր Վալերի Ստոլբովը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, նշված ընկերությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գործող հանքարդյունաբերական եւ այլ ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվեց Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում ճանաչողական շրջայցով: Ցուցադրության մեկնարկից առաջ ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Տակեհիկո Յոշիոկան , Վալերի Ստոլբովը , Վալերի Մեջլումյանը , «ԻԿՈ Մաշիների» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մարտիրոսյանը : Ցուցադրական շահագործման ընթացքում մեքենաների տեխնիկական տվյալները եւ հնարավորությունները մասնակիցներին ներկայացրեցին Հայկ Մարտիրոսյանը եւ «Թեղուտ» ՓԲ ընկերության հանքային սարքավորումների եւ տրանսպորտի վարչության պետ Գեորգի Մեջլումյանը : Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի եւ «ԻԿՈ Մաշիների» ՍՊ ընկերության ղեկավարների հանդիպում հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: |