RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 8849, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 2

SI VIS PACEM, PARA BELLUM

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական պատմաբան

Կամ Ադրբեջանը աշխատում է զինվել հեռահար ՕՄՀՀ-ներով

Ներկայումս ադրբեջանական զինված ուժերն աշխատանքներ են իրականացնում հեռահար օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ (ՕՄՀՀ) ձեռք բերելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ազերի դիֆենս» («Ադրբեջանական պաշտպանություն») հանդեսը, այս մասին հայտարարել է ադրբեջանական բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը:

Վերջինս նշել է, թե ադրբեջանական պետությունը պետք է ունենա 200, 300 եւ 500 կմ հեռահարությամբ ՕՄՀՀ-ներ:

«Մենք կարող ենք ոչնչացնել թշնամու ցանկացած օբյեկտը` ճշգրիտ հարվածով: Եթե մեր գերագույն գլխավոր հրամանատարը հրաման արձակի, ապա մենք կարող ենք հարվածել Երեւանին»,- ասել է կովկասյան թուրքերի բանակի գեներալը:

Կարելի է եզրակացնել.

1. Սա հերթական վկայությունն է այն իրողության, որ թուրքերը` կովկասյան եւ օսմանյան, քեմալական կամ էրդողանյան, առաջնորդվում են «Այս հողի վրա կա՛մ մենք, կա՛մ հայերը» ցեղասպանական քաղաքական սկզբունքով. ընդ որում նրանք պատրաստ են դա իրականացնել 6-րդ սերնդի պատերազմի միջոցով.

2. Պետք է թուրք-ազերիական այս ծրագրերին հակադրել ՀՀ-ում եւ Արցախում մեր սեփական հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության հզոր համակարգի ծավալումը.

3. Զարգացնել հայկական պետականության քաղաքացիական պաշտպանության համակարգը` մեր ազգաբնակչությունը եւ տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

4. Զարգացնել մեր սեփական միջին եւ հեռահար ՕՄՄՀ-ների համակարգը, դրանով իսկ անցնելով 6-րդ սերնդի պատերազմ մղելու ընդունակ պետությունների շարքը.

5. Օսմանա-թուրքական ռազմադաշինքը պատրաստվում է վճռական պատերազմի: Ի դեպ, նրանք իրենց ռազմադաշինքին են ներգրավել նաեւ մեր հյուսիսային` քրիստոնյա հարեւանին` Վրաստանին (ինչպես 1918 թվականին): Ուստի պատրաստ պիտի լինենք ռազմական ագրեսիային թե՛ արեւելքից` (Արցախ, Գեղարքունիք, Տավուշ,), թե՛ հարավ-արեւմուտքից` (Նախիջեւան), թե՛ Արեւմուտքից` օսմանյան թուրքերի կողմից... միաժամանակ նաեւ չբացառելով դավադիր հարվածը Վրաստանի տարածքով... Հայաստանը պետք է անցնի շրջանաձեւ պաշտպանության...

6. Ամենայն հավանականությամբ, կովկասյան թուրքերը` օսմանցիների աջակցությամբ հերթական «բլից-կրիգի» փորձը կանեն... Օսմանա-ազերիական ռազմադաշինքը փորձելու է ՀՀ-ին պարտության մատնել եւ պատերազմից դուրս հանել, քանի դեռ ամբողջ ուժով չի պայթել պատերազմը Արեւմտյան Հայաստանում` հիմնականում քրդերի ձեռքով, ինչպես նաեւ` Թուրքիայի շուրջ` Սիրիայում, Իրաքում, Սեւ ծով-Ղրիմյան ուղղությամբ...

7. ՀՀ-ն պետք է անցնի շվեյցարա-իսրայելական պաշտպանական համակարգի, ստեղծի համաժողովրդական ռեզերվային բանակ: Բացի այդ` սփյուռքում, հատկապես` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի եւ Ասիայի երկրներում պետք է ստեղծել Համահայկական Ազգային Գվարդիա` ՀԱԳ:

8. Մաքրել եւ հզորացնել ՀՀ պաշտպանական համակարգը...

9. Հաղթելու հնարավորություն ունենք, եթե ունենանք վճռական եւ մաքուր ռազմաքաղաքական ղեկավարություն...

***

Պատերազմն այլընտրանք չունի... ՀՀ գոյության 25 տարին, Արցախի անկախ Հանրապետութեան 25 տարին, հայ - թուրքական դիմակայության 600 տարիները, մարդկային հասարակության գոյության ամբողջ ընթացքը եւ հատկապես պետականության գոյության 5000 տարիները ցույց են տալիս, որ հին աշխարհում բանաձեւված հայտնի ճշմարտությունը այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը: Si vis pacem, para bellum... Հատկապես, եթե դրացիդ թուրքն է` թե՛ կովկասյան, թե՛ օսմանյան... Անդորր կուզես, պատրաստվի՛ր ռազմի...

Թուրքը միայն շահագործում է խաղաղությունը... Նա խաղաղություն չի սիրում... Նա ձգտում է մեր ոչնչացմանը... Մնացյալը կեղծ է: Մնացյալը դիվանագիտություն է կամ խաբեություն... Արցախյան հարցը, որպես Հայկական հարցի մի մասը, ունի միայն ուժային լուծում... Ուժ ասվածը թե՛ ռազմական ուժն է, թե՛ գիտատեխնիկական, թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ հոգեբարոյական, թե՛ այլ... Ազգի ամբողջ ուժըՙ դեպի Հայաստան, ներառեալ Արցախ եւ Ջավախք...

Արդյո՞ք հայությունը ընդունակ է, ատա՞կ է հաղթելու...

Այո՛:

Քանզի այլ տարբերակ չունի՛:

Այլ տարբերակը մա՛հն է...

Հասկանա՛նք ու հիշե՛նք նաեւ հետեւյալ ճշմարտությունը.

«Խնդիրներն այնքանով են հսկայական եւ անհաղթահարելի թվում, որքան մեր միտքն է թույլ: Իսկ որքան հզոր է մեր միտքը, այնքան աննշան կթվան նաեւ խնդիրները»: (Մարկ Ֆիշեր):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ