RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-06-02 10:52:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 3601, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԷԼ ՉԵ՞Ք ՆԵՐՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում շնորհեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որին ռուսական դատարանը, ապացուցված համարելով մեղադրանքը (Սավչենկոն մեղադրվում էր ռուս լրագրողների սպանության մեջ) դատապարտել էր ազատազրկման:

Նույն ընթացքում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարած համաներումը տարածվեց Ուկրաինայում դատապարտված եւ ազատազրկված ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեւի հանդեպ: Ավելի ուշ Ռուսաստանը Ուկրաինային հանձնեց Սավչենկոյին, ստանալով Ալեքսանդրովին եւ Երոֆեւին:

Հայրենիքում Սավչենկոն նախագահ Պորոշենկոյի կողմից պարգեւատրվեց Ուկրաինայի հերոսի կոչումով եւ աշխատանքի կանցնի Ռադայիՙ Ազգային անվտանգության հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ռուսական դատարանի կողմից 4 տարի ժամկետով ազատազրկված Լեւոն Հայրապետյանը շարունակում է մնալ անազատության մեջՙ Ռուսաստանում, չնայած հայկական կողմի տարբեր մակարդակի պահանջներինՙ դադարեցնելու Հայրապետյանի հանդեպ քրեական հետապնդումը: Հայազգի բիզնեսմենի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ