ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ. ՔԴ-ՔՍ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ Անահիտ Հովսեփյան, Գերմանիա Գերմանական «Մերկուր» լրատվամիջոցը, հղում անելով dpa գործակալությանը, մայիսի 31- ին տարածել է հետեւյալըՙ « հետմիջօրեին ՔԴ- ՔՍ միության խմբակցությունը բանաձեւի փորձնական քվեարկություն է անցկացրել։ Բանաձեւին սատարել է մեծամասնությունը, գրանցվել է 1 դեմ, 5 ձեռնպահ»։ Խոսքը հինգշաբթիՙ հունիսի 2- ին ժամը 11.10- ին Բունդեսթագի օրակարգում քվեարկվելիք կոալիցիայի եւ Կանաչների առաջարկած 5 էջանոց « 1915- 1916- ին հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» անվանյալ բանաձեւի մասին է։ Վաղըՙ հունիսի 1- ին «Ազգի» կայքէջում կարող եք ծանոթանալ Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ քննարկումներն ի մի բերող մեր ծավալուն անդրադարձին, իսկ ուրբաթ օրըՙ հունիսի 3- ին «Ազգի» տպագիր տարբերակումՙ մեր ամփոփմանը։ |