ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ՞ ԿԱՅԱՆԱ Մ. Խ. Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Կրեմլին մոտ կանգնած մի աղբյուր, սակայն, հայտնում է, որ այդ այցը չի կայանա: Բուն պատճառը այդ աղբյուրը չգիտեր, սակայն պատճառների վերաբերյալ ենթադրություններ անում էր: Ըստ այդ ենթադրություններից մեկի` պատճառ կարող է լինել, որ Պուտինը Հայաստանից ստացել է այն, ինչ ուզում էր, ու ինչն առավել վաղօրոք ակնկալել է ստանալ Հայաստան այցի ընթացքում: Իրեն հայտնի պատճառներով միայն Պուտինն արագացրել է գործընթացները եւ ստանալիքը ստացել է Սերժ Սարգսյանի` ՌԴ այցելության ընթացքում: Այնպես որ Պուտինի Հայաստան այցելության անհրաժեշտությունը վերացել է: Ենթադրություններից մյուսով` Պուտինը առավել զգայուն է իր դեմ դժգոհությունների նկատմամբ եւ չի ուզում ականատես լինել Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների արտահայտություններին, որոնք նրա այցի օրերին կարող են հատկապես դրսեւորվել: |