ԿԱՇԱՌԱԿԵՐ ԳՆԴԱՊԵՏ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն Սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության վերահսկիչ-վերստուգիչ վարչության համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը: Վերջինս զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օրենքով սահմանված կարգով անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց զինվորի ծնողից պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: |