RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013



ՎԱՍՏԱԿ

Տեղադրվել է` 2013-09-10 23:24:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1015, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆ ՀՈՎԻԿ ԱՂԻՆՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է

Լրանում է հայ անվանի հիդրոերկրաբան Հովիկ Արտաշի Աղինյանի 75-ամյակը: Հովիկ Աղինյանը զբաղվել է հիմնականում ստորերկրյա ջրային ռեսուրսների եւ շահագործական պաշարների ուսումնասիրմամբ եւ գնահատմամբՙ հետագայում դրանք ներկայացնելով պաշարների պետական հանձնաժողովների հաստատմանը: Նրա կողմից գնահատվել են բոլոր գետավազանների ստորերկրյա ջրերի բնական ռեսուրսները: Հատկանշական են նրա աշխատանքներն Ախուրյանի գետավազանումՙ մասնավորապես Շիրակի գոգավորության գրունտային ջրերի հաշվեկշռի ուսումնասիրության բնագավառում: Հազվադեպ են հիդրոերկրաբանական այն քարտեզները, որոնք չեն կազմվել Հ. Աղինյանի մասնակցությամբ:

Դեռեւս 1988թ ԱԱԱ-ի ստորերկրյա ջրերի պաշարները հաստատելուց 3-4 տարի անց Աղինյանն անհանգստանում էր, որ պաշարները հաշվարկվում են իրականից բարձր: Ժամանակին դրանք պայմանավորված էին Սեւանից ոռոգման նպատակներով մեծաքանակ ջրերի բացթողումներով, որոնց հաշվին ձեւավորվում էին նշանակալի քանակով ստորերկրյա ջրերի արհեստական ռեսուրսները: Հետագայում, կապված Սեւանից ջրերի բացթողումների դադարեցման հետ, բացահայտվեցին ստորերկրյա ջրերի արհեստականորեն ուռճացված ռեսուրսները, ինչպես նաեւ դրանց հիման վրա գնահատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները: Ու այնպես ստացվեց, որ միայն 30 տարի անց իրականացան նրա կանխատեսումները:

Մեծ է Հ. Աղինյանի ներդրումը ՀՀ աէկի ստորերկրյա ջրերի եւ շրջակա միջավայրի վրա փոխազդեցությունների գնահատման ասպարեզում: Աշխատանքների արդյունքում գնահատվել են աէկի հնարավոր ազդեցությունը ստորերկրյա ջրաղբյուրների եւ շրջակա միջավայրի վրա, որի արդյունքները հետագայում քննարկվել են ՀՀ կառավարությունում եւ այլ վերադաս մարմիններումՙ դառնալով ուղեցույց աէկի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու համար: Գիտնականը մեծ ներդրում ունի նաեւ սողանքային երեւույթների ուսումնասիրության բնագավառում:

Աղինյանի կատարած աշխատանքներն ամփոփվել են ավելի քան 40 աշխատություններում, հաշվետվություններում: Տարբեր գիտական ամսագրերում, հրատարակվել են ավելի քան 25 գիտական հոդվածներ:

Իր աշխատանքային գործունեության համար գիտնականն արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին: Նա արժանացել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության «Երկրաբանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալի:

Հովիկ Աղինյանն առ այսօր աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոնում: Նա ճանաչված եւ սիրված մասնագետ է ինչպես իր աշխատանքային կոլեկտիվում, այնպես էլ ջրային ռեսուրսներին առնչվող գիտահետազոտական եւ նախագծային շատ կազմակերպությունների աշխատակիցների շրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ