RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12 > #153, 2013-09-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013



ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-09-10 23:24:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1028, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հ. Հ.

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ մեկնարկեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության համագումարը, որին մասնակցում էին 13 մասնաճյուղերի ներկայացուցիչներ: Մի քանի օր շարունակ հնչակյանները Ծաղկաձորում կքննարկեն ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայությանը վերաբերող խնդիրները: Բացի քննարկումներիցՙ համաժողովի ընթացքում կուսակցության ղեկավար կազմը` կենտրոնական վարչությունը կորոշվի:

ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի խսքերովՙ կուսակցության հայաստանյան կառույցում բազմաթիվ խնդիրներ են եղել: Մասնավորապես 2009-ին հնչակյանները դժվար փուլ մտան: «Խնդիրն այն էր, որ մենք ժամանակին չտեսանք եւ չկարողացան չեզոքացնել վտանգը: Դա էր պատճառը, որ հայաստանյան կառույցում եղան ցնցումներ, որոնք ազդեցին նաեւ կուսակցության աշխատանքի վրա: Սակայն դրանով հանդերձ, կուսակցությունն իր դիրքորոշումը ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների, նաեւ հայաստանյան խնդիրների վերաբերյալ: Այժմ իմաստավորվելու ժամանակն է, եկել է ժամանակը ոտքի կանգնելու եւ շարունակելու աշխատել, որպեսզի մեր պետությունը բռնի ժողովրդավարության ուղին: Հետեւաբարՙ ի գործ», ասաց Սեդրակ Աճեմյանը:

Հնչակյանների համագումարին ողջույնի խոսք էր հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը , կուսակցության աշխատանքին գնահատանքի խոսքեր ուղղեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Համագումարին ներկա էին նաեւ ավանդական մյուս երկու կուսակցությունների, նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #151, 11-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ