ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՀՅԴ-ԻՑ Մ.Խ. Չնայած որեւէ գաղտնիք այլեւս չկար ՀՅԴ-ի կողմից առաջադրվելիք նախարարի թեկնածուների անունների առումով, քանի որ ԶԼՄ-ները բազմիցս գրել էին այդ մասին, այնուամենայնիվ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի երեկվա բացահայտումն այդ առթիվ լուրերն ավելի հավաստի դարձրեց: Այսպես` տարածքային կառավարման նախարար կդառնա Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար` Արծվիկ Մինասյանը:ՀՅԴ-ն կունենա նաեւ երկու մարզպետ` Արագածոտնի մարզպետ կդառնա Գեւորգ Գյոզալյանը, Շիրակի մարզպետ` Հովսեփ Սիմոնյանը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կկնքվի քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որտեղ մանրամասնված է լինելու համագործակցության բովանդակությունը: |