ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պ. Ք. Ամերիկյան Global Firepower կայքը հրապարակել է ռազմական զորության համաշխարհային ցուցիչները, որոնց համաձայն խոշորագույն ռազմական տերություններն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը: 126 պետությունների ցանկում հաշվի են առնված միջուկային զենքի առկայությունը, ինչպես նաեւ քաղաքական ու տնտեսական գործոնները: GFP-ի փորձագետների տվյալներով, Ռուսաստանը ԱՄՆ-ից գրեթե կրկնակի շատ տանկեր ունի (15398 եւ 8848), բայց զիջում է օդանավերի թվով (3547 եւ 13444): Չինաստանը մարտամեքենաների թվով գերազանցում է ԱՄՆ-ին, բայց զիջում է Ռուսաստանին: Փորձագետները հաշվի են առնում հինգ տասնյակ գործոններ, որոնց մեջ գլխավորը պաշտպանական ծախսերն են: Նաեւ հաշվի են առնվում բնապաշարների արդյունահանման ծավալները, ճանապարհների երկարությունը եւ մարդկային ռեսուրսները: Վարկանիշային ցանկում չորրորդ տեղը զբաղեցնում է (ինչպես անցյալ տարի) Հնդկաստանը: Եվրոպական երկրների մեջ առաջատարը Մեծ Բրիտանիան է: Տասնյակում հայտնվել են նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Թուրքիան: |