ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԱՐԴԵՆ ԳԱՐՈՒՆ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Չորեքշաբթի օրը ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Ավելի ուշ, բուժկենտրոնի գլխավոր բժիշկՙ կրկին Սահակյան, բայցՙ Կարենը, հայտարարեց, որ ԱԺ նախագահի վիճակը լավ է, հետազոտությունների արդյունքները նորմալ են եւ որ Գալուստ Սահակյանի մոտ եղել է զարկերակային բարձր ճնշում, հիմա էլՙ խորհրդարանի նախագահը դեղորայքային բուժում է ստանում: Հինգշաբթի օրվա տվյալներով Գալուստ Սահակյանը դեռ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, եւ հարցին, որ եթե նա իրեն լավ է զգում, ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, առողջապահության նախարարը պատասխանել է. «ԱԺ նախագահը վերակենդանացման բաժանմունքում է առանձինՙ իրեն հատկացված սենյակում, որպեսզի շատ ելումուտ չլինի»: Ի դեպ, ԱԺ նախագահին, հիվանդանոցիՙ հատուկ իրեն հատկացված սենյակ այցելել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներՙ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարապետ Գուլոյանն եւ Աբրահամ Մանուկյանը (ԲՀԿ խմբակցություն), Սահակյանի որդինՙ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այլք: Բոլոր հիվանդատեսներն էլ նշել են, որ ԱԺ նախագահն իրեն շատ լավ է զգում եւ բարձր տրամադրություն ունի: Բժիշկ Կարեն Սահակյանն էլ նշել է, որ խորհրդարանի նախագահը դեռ մեկ օր էլ պարտադիր կմնա հիվանդանոցում, ՙհետոՙ կտեսնենք: Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրուցյում հայտնել է, որ ԱԺ նախագահի առողջության վրաՙ «Գարունն իր ազդեցությունը թողել է: Հուսով եմՙ շուտով կապաքինվի, քանի որ բժիշկների հսկողության տակ է»: Առողջություն ենք մաղթում ԱԺ նախագահին, միայն նկատենք, որ գարունը դեռ չի եկել: |