ԲԱ ՄԵՐ ՄԱՍԻ՞ՍԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անկարայում անցյալ չորեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետ կապված Ռուսաստանը ցավակցել է Թուրքիային: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Թուրքիայի մայրաքաղաքի այն թաղամասում, որտեղ երկրի պաշտպանական որոշ կառույցների շենքեր են, պայթյուն է գրանցվել, որի հետեւանքով շուրջ երեք տասնյակ մարդ մահացել է, մի քանի տասնյակ հոգիՙ վիրավորվել: Ռուս-թուրքականՙ մեղմ ասած սառը հարաբերությունների այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանում խոսում են ընդհուպՙ Արարատ լեռը հայերին վերադարձնելու հնարավորության մասին, Մոսկվայի այս ցավակցությունը կարող է նշանակել, որ... Արարատ լեռը մեզ ոչ ոք չի տալու, մեզանից բացի: |