ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀԿ-ի, ՌՀՄ-ի եւ ՀՀՍՆ-ի հետ համատեղ հայտարարում են «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» թեմայով, Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված 2016թ. լավագույն վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխություն: Վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության թեման ծավալուն է եւ կարող ընդգրկել հայ ժողովրդի համար վճռորոշ իրադարձություններ: Ցանկալի է, որ մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերն արծարծեն անկախության 25 տարիների ընթացքում` համազգային շահերի շուրջ հայ ժողովրդի միասնության ապահովման ուղղությամբ ձեռք բերված նվաճումները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետ առնչվող հիմնախնդիրները: Մրցանակաբաշխության համար արդյունավետ նյութ կարող են դառնալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան իրադարձությունները: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ինչպես պետական, այնպես էլ անկախ ստուդիաները, որոնց ղեկավարները կինեմատոգրաֆիստների միության անդամներ են: Ֆիլմերի համար սահմանված են հետեւյալ մրցանակները ա) մեկ առաջին կարգի մրցանակՙ 3 մլն. դրամ: բ) մեկ երկրորդ կարգի մրցանակՙ 2 մլն. դրամ: գ) երկու խրախուսական մրցանակՙ մեկական մլն.դրամ: Մրցութային ֆոնդը կազմում է 7 մլն. դրամ Պահպանելով մրցանակաբաշխության համար սահմանված 7 միլիոնանոց մրցանակային ֆոնդը, մրցութային հանձնաժողովին իրավունք է վերապահվում, ելնելով ներկայացված ֆիլմերի թեմատիկայից, բովանդակությունից, կատարել մրցանակային ընդհանուր ֆոնդի 10%-ը չգերազանցող գումարային տեղաշարժ: Մրցութային ֆիլմերը պետք է ներկայացնել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Երեւան, Վարդանանց 18 հասցեով) մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը: Արդյունքները կամփոփվեն 2016 թվականի սեպտեմբերին: Հայտերը ընդունվում են մինչեւ մարտի 20-ը: Մրցութային հանձնաժողով Երեւան, Վարդանանց 18 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն հեռ. 010 54 05 28 Էլ փոստ. unikino@yandex.com |