RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2016-02-20 15:21:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3232, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՌՈԲՈՏ - ՏԱՆԿ»

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մարտական ռոբոտները միայն սահմանապահներ չեն... Նաեւ նկատի ունենաք, որ միայն պաշտպանողական մարտերի համար չեն... Վճռական յաղթանակը թշնամու հանդէպ ձեռք է բերւում յարձակմամբ... Մեր նախնիները, օրինակՙ հիքսոսներն, ինչպէ՞ս յաղթեցին եգիպտական հզօր տերութեանը. իհարկէ, նաեւ տեխնիկակա՛ն առաւելութեամբ... մարտակառքեր եւ երկաթէ սրեր: Ահա՛ ինչու այսօր պէտք է յետ չմնա՛նք համաշխարհային ռազմարուեստի եւ ռազմական տեխնիկայի զարգացումից... Ահա այս մասին է ռազմական պատմաբան Մնացական Ռ. Խաչատրեանի ստորեւ ներկայացուող յօդուածը...

Ռուսաստանյան «Ուրան-9» ռոբոտ-տանկը

Ըստ միջազգային քաղաքական հարաբերությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «The National Interest» («Ազգային շահ») երկամսյա հանդեսիՙ Ռուսաստանն աշխատում է իրականացնել իր նոր բազմագործառույթային ռոբոտատեխնիկական համալիրիՙ «Ուրան-9»-ի ռոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկաներում: Ամերիկյան հանդեսը գնահատել է ռուսաստանյան «Ուրան-9» ռոբոտ-տանկը որպես «Ապագայի ավետաբեր»: «Ուրան-9»-ը նախատեսված չէ հիմնական մարտական տանկերիՙ Տ-90-ի եւ Տ-14 «Արմատայի» փոխարինման համար: «Ուրան-9»-ը կկիրառվի հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») եւ հեռավար հետախուզության (դիստանցիոն ռեքոնեսենս) ստորաբաժանումների աջակցության համարՙ նշում է ամերիկյան պարբերականը: Ռուսական ռոբոտ-տանկը զինված է 30-միլիմետրանոց 2Ա72 ինքնաձիգ թնդանոթով, նրա հետ «զույգված» 7,62-մմ գնդացիրով, ինչպես նաեւ հակատանկային Մ120 «Ատակա» կառավարելի հրթիռներով: «Մ120 «Ատակա» հրիթռների ներառումը «Ուրան-9» ռոբոտ-տանկի սպառազինության մեջ թույլ է տալիս այս մարտական մեքենային մարտի մեջ մտնելու առավել արդիական մարտական տանկերի հետ եւ ոչնչացնելու վերջիններիս 8000 մետր հեռավորությունից: Ռուսական այս մարտական ռոբոտը նաեւ հանդերձված է կառավարման լազերային համակարգով», ավելացնում է վերոհիշյալ ամերիկյան հեղինակավոր հանդեսը:

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կազմակերպության փորձագետների գնահատմամբՙ «Ուրան-9»-ը կարող է օգտագործվել տեղային պատերազմներում եւ հակաահաբեկչական ռազմագործողություններում: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի վերլուծության եւ հեռանկարային պլանավորման վարչության պետ Բորիս Սիմակինը հայտնել է, թե «Ռուսաստանցի գիտնական զինագործները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հնարավորություններինՙ արդիական ռազմական ռոբոտատեխնիկա ստեղծելու համար, որը պահանջված կլինի համաշխարհային շուկայում»: «The National Interest»-ի ռազմական տեսաբան Դեյվ Մաջումդարը նշում է, որ «Ուրան-9»-ը այսօրվա դրությամբ արեւմտյան նմանատիպեր չունի, չնայած ԱՄՆ-ը արդեն 20 տարի է, ինչ վարում է անվարորդ եւ անօդաչու մարտական մեքենաների մշակումներ: «Տեխնոլոգիայի վրա դեռ հարկավոր է աշխատել, սակայն արդեն իսկ այժմ «Ուրան-9»-ը կարելի է անվանել ապագայի ավետաբեր»,- նկատում է ամերիկացի փորձագետը, ընդգծելով, թե ռոբոտացված մարտական մեքենաները ապագայում կարող են լիովին փոխարինել իրենց նախորդներին»:

Ելնելով վերոհիշյալ տեղեկատվությունից, ինչպես նաեւ մեր տրամադրության ներքո առկա այլ տվյալներից, կարելի է անել հետեւյալ եզրակացություններն ու առաջարկությունները.- 1. Ռուսները արագորեն առաջ են շարժվում ռազմական ռոբոտաշինության բնագավառում:- 2. Այս բնագավառում մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում ռազմական գերտերություններ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն սուր մրցակցության մեջ են:- 3. Հայերս կարող էինք այդ բնագավառում հաջողություններ ունենալ: Այդ մասին առաջարկություններ եմ ներկայացրել ՀՀ ՊՆ ղեկավարությանը դեռեւս 1993-1995թթ.: Այժմ էլ ուշ չէ... - 5. Դա ո՛չ միայն ռազմավարական մասշտաբի ֆինանսա-տնտեսական կարեւորություն կունենա ՀՀ համար, այլեւՙ կնպաստի մեր երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանն ու հզորացմանը: Այս հարցին դարձյալ անդրադարձել եմ «Անդին» հանդեսի 2015թ. թիվ 6, 7-8 համարներում տպագրված իմ հոդվածում («Հատուցում Հայոց ցեղասպանության համար. ռազմաքաղաքական տեսանկյուն»):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ