RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-20 15:21:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2054, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՄ ԲԱՆՋԱՐԸ ՔՈ ՀԱՆՃԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ, ԵՂԲԱՅՐ

Հայտնի է, որ փետրվարի 21-ին պետք է տեղի ունենա «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարը: Բայց այս ընթացքում սփյուռքահայ նույնանուն մի կազմակերպություն է հայտնվել, որի մասին մինչ այդ ոչինչ հայտնի չէր գոնե լայն հանրությանը: Այս կազմակերպության Փարիզի հանձնախմբից գրում են, թե պահանջում են «Օրինաց երկրի» ղեկավարությունից, որն իրենց խոսքով ստեղծել է «Հայկական վերածնունդը», չդիպչել իրենց անվանը եւ մի շարք վիրավորական ձեւակերպումներ են անում ձեռնարկի հեղինակների հասցեին: Այ քեզ բան: Բայց կարծեմ Սփյուռքի որեւէ կազմակերպություն Հայաստանի ներսում ստեղծված կառույցի հետ որեւէ մրցակցության եզր պիտի չունենա, այդ թվում` անվան, այնքան որ տարբեր պետք է լինեն խնդիրները եւ դրանց հասցեատերերը: Այլապես ուզած բառը որ դրվի ուզած կազմակերպության վրա, կարող է պարզվել, որ այդ անունով արդեն կոչվում են 10 միլիոնանոց հայկական Սփյուռքի ազգային, մշակութային, տեխնիկական, ոսկերչական, բանվորական, խոհարարական եւ այլ հայտնի ու անհայտ ընկերակցություններ: Այնպես որ զարմանքից բացի` այլ զգացմունք չունենք նաեւ մեր խմբագրության ստացած այս նամակի առնչությամբ, ինչին , ի դեպ, նույն ոգով արձագանքել են «Հայկական վերածնունդի» գրասենյակից: Բայց այնուամենայնիվ` իր նամակից օգուտ քաղեց Սփյուռքի «Հայկական վերածնունդը», նրա մասին իմացան հայրենիքում, թեեւ լրագրողական հանրույթն, այնուամենայնիվ, նրա մասին լսել էր սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստանին» զորակցելու առիթով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ