«ՀԱՏՈՒԿ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ. ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՓԱԹԵԹՙ ԱՌԱՆՑ ԱՄՍԱՎՃԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի ծավալը մեծացել է եւ կազմում է ամսական 2000 ՄԲՙ նախկին 500 ՄԲ փոխարեն: «Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կենսական է դառնում ինտերնետի անհրաժեշտությունը մեր առօրյայում: Ինտերնետի օգտագործման ծավալներն օրըստորե ավելանում են: Ընդառաջելով սպառողների պահանջներինՙ այժմ «Հատուկ» սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրվի նախորդից չորս անգամ ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հիշեցնենք, որ «Հատուկ» սակագնային պլանին մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը բաժանորդագրվելու դեպքումՙ ամսավճարը կազմում է ընդամենը 2500 դրամ: Ֆիքսված ամսավճարի դիմաց այս սակագնային պլանի բաժանորդները նաեւ ստանում են ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: |