RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2824, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄ

«Ազգ»

«Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ-ի (Հայաստան, Արցախ, Սփյուռք) նախաձեռնած ամենամյա 12-րդ մրցանակաբաշխությունը հիշատակի ու հարգանքի միջոցառում ասես լիներ: Անցնող տարվա ընթացքում «Հայրենիքի նվիրյալ» գրությամբ շնորհակալագրերին արժանացածների առաջին շարքերում 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներն ու վիրավորված անձինք էին: Միջոցառման մեկնարկային հատվածը խոնարհումի, մեծարման, կատարած սխրանքների ու հանուն հայրենիքի կյանքը նվիրած հայորդիների անձնվեր պատմությունների մասին էր: Անդադար, չլռող ու հոտնկայս ծափահարությունների ներքո հետմահու մրցանակի արժանացան որդեկորույս մայրերն ու ոտքը, ձեռքը կորցրած կամ սահմռկեցուցիչ պատերազմի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վիրավորված տղաները:

Առաջին խոսքը հոգեւորականինն էրՙ օրհնությամբ ու իր բարեմաղթանքով հանդես եկավ արժանապատիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, այնուհետեւ բեմ բարձրացավ մրցանակաբաշխության հիմնադիր «Եռամիասնություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը եւ Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մորՙ Գայանե Անտոնյանի հետ միասին հայտարարեցին «Տարվա Սխրանք» անվանակարգի մրցանակակիրների անունները:

Այս անվանակարգում հետմահու մրցանակների արժանացան 44-օրյա պատերազմի հերոսներ Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Խաչիկ Պողոսյանը , Մարտական ծառայության մեդալակիրներ Գեւորգ Խաչատրյանը , Ժորա Մարտիրոսյանը , Վարդան Միրզախանյանը , Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր, Մարտական ծառայության մեդալակիր, լեյտենանտ Վոլոդյա Մհերյանը , Արիության մեդալակիր, կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը :

Միջոցառման կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանի ջանքերով, բացի պատերազմի հերոսներից, մեկտեղվել էին նաեւ մշակույթի, սպորտի, ուժային կառույցների, բժկության, լրագրության, քաղաքական դաշտի եւ սփյուռքի ներկայացուցիչները:

«Սփյուռքի լավագույն խմբագիր» անվանակարգում մրցանակի արժանացավ ՌԱԿ Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը :

«Տարվա լավագույն լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացավ «Ազգ»ի լրագրող Սեւակ Վարդումյանը ՙ 44-օրյա պատերազմում կատարած աշխատանքի համար, որի ընթացքում, հիշեցնենք, նա վերք էր ստացել արկի բեկորից:

Այլ անվանակարգերում մրցանակներ ստացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը , պարուսույց Սոֆի Դեւոյանը , երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանը , երգչուհի Ալլա Լեւոնյանը , երգչուհի Նունե Եսայանը , բեմադրիչ, ֆիլմարտադրիչ Հրաչ Քեշիշյանը , դուդուկահար Կամո Սեյրանյանը, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը , կարատեիստ Կամո Ունանյանը , քաղաքական գործիչներ Թեհմինե Վարդանյանը եւ Դավիթ Խաժակյանը , ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը , քաղաքապետական եւ համայնքային գործերի հմուտ գործիչներ Կամո Արեյանը եւ Դավիթ Կարապետյանը :

Շնորհավորում ենք բոլորին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ