RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1563, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻՑ

Աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառըՙ Frankfurter Buchmesse-ը, տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը: Միջոցառումն անցկացվել է իր համար նոր ձեւաչափով. միեւնույն ժամանակ ավանդական ծրագիրն աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ցուցահանդեսային կենտրոնում եւ ցուցահանդեսի վիրտուալ տարածքում ներկայացված առցանց ստենդերով:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը գրքի ամենամեծ եւ ամենաներ-կայացուցչական տոնավաճառն է աշխարհում: Ցուցահանդեսը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերի կեսերին: Հինգ օր շարունակ դրան մասնակցում են ավելի քան 7000 ցուցահանդեսներ աշխարհի ավելի քան 100 երկրներից եւ ներկա են գտնվում մոտ 300000 այցելուներ:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը ոլորտի փորձագետների հանդիպման վայրն է: Հրատարակիչներ, գիտնականներ, հրատարակչությունների գործակալներ ամեն հոկտեմբերին հավաքվում են նոր բան ստեղծելու համար: Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը գրքի, գիտության, հեղինակային իրավունքի օգտագործման եւ լիցենզիաներ ստանալու համար աշխարհի ամենակարեւոր հարթակն է:

Միջոցառումն ավանդաբար ստանում է ամենալայն լուսաբանումը ողջ աշխարհում լրատվամիջոցների կողմից եւ ակտիվ հետաքրքրություն է առաջացնում համաշխարհային հանրության մոտ: 2021 թվականին ցուցահանդեսը լուսաբանել է ավելի քան 10000 լրագրող ամբողջ աշխարհից:

Անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ» թերթի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի գիտական աշխատանքների անոտացիաները ընդգրկվել են հրատարակված հեղինակավոր կատալոգում «Frankfurter Buchmesse 2021»: Անշուշտ ուրախալի է, որ գիտնականը միջազգային մակարդակով բարձր է պահում մեր երկրի պատիվն ու հեղինակությունը:

Հարկ է նշել, որ Ս.Պապիկյանը որպես գիտնական անընդհատ պրպտումների մեջ է: Նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում եւ Արցախում,այլ նաեւ միջազգային տարբեր հարթակներում: Համոզված ենք, որ նրա միջազգային նոր հաջողությունները դեռ առջեւում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ