RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1539, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄԻՏ ՈՒ ՉՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ ԲՈՅԿՈՏ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

«Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, թե գործուղումների չի մեկնելու: Բոյկոտն իրենց թիմակիցների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմամբ են բացատրում: « Քանի դեռ մեր պատգամավորների նկատմամբ իշխանությունը հետապնդումները չի դադարեցրել, մենք միջազգային հարթակներում անելիք ու ասելիք չունենք»,- ասում են ընդդիմադիրները:

«Պատիվ ունեմ» դաշինքը, ի դեպ, բոյկոտին չի միացել:

«Հայաստան» խմբակցությունը, փաստորեն, դուրս է գալիս Հայաստանի սահմաններից ու Եվրոպային կամ աշխարհին մերժում` նրանց ու անգամ մեզ համար անհասկանալի եւ անտրամաբանական բառապաշարով ու պահանջներով: Ի՞նչ է կորցնելու կամ շահելու հուժկու այդ բոյկոտից, օրինակ, ԵԽԽՎ-ն, իհարկեՙ ոչինչ, փոխարենը Հայաստանի շահերը, ռազմագերիների հետ կապված հարցերը, ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին բարձրաձայնումներն են ավելի քիչ, ավելի տկար մատուցմամբ հնչելու միջազգային ամբիոններից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը , որ դատարանների առջեւ իր շուրջ կատարվող իրավական գործընթացների մասին մեծագույն սիրով ու էնտուզիազմով է հարցազրույց տալիս, գործուղումների բոյկոտի թեմայով ԱԺ-ում մեր հարցին չպատասխանեց: «Դեռ պետք է մտածեմ` խոսե՞մ այդ մասին, թե՞ ոչ», - ասաց դեռեւս փոխվարչապետի պաշտոնի հովերով տարված Գեւորգյանը, որն, ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակության կազմում է:

Գեւորգյանի ու մյուսների համար, որ ՀՀ-ից դուրս գալ չեն կարող դատարանի արգելքի պատճառով, վստահ եմ` արգելքի վերացումն առաջնային է, ոչ թե, որ, օրինակ, գնան ու դրսի գործընկերներին համոզեն հայանպաստ ելույթներ ունենալ կամ դիրքորոշում որդեգրել: Գործուղումներից հրաժարվելու քայլը գուցե հասկանալի լիներ, եթե պատգամավորները նաեւ ԱԺ բոլոր նիստերը բոյկոտեին կամ հրաժարվեին մանդատներից` պահանջելով, որ քանի դեռ իրենց ընկերներն ազատության մեջ չեն, ԱԺ չեն գնա: Բայց եթե մանդատը վերցրել են, աշխատավարձ են ստանում, վրադիր էլ` իրենց իսկ կողմից քննադատված պարգեւավճարը դրամապանակում տեղավորում, ապա պարտավոր են կատարել պատգամավորի իրավասության մեջ մտնող բոլոր պարտականությունները: Ու դա ոչ թե բարի կամքի դրսեւորում պետք է լինի, այլ գիտակցված աշխատանք` ի շահ պետության ու երկրի առջեւ ծառացած խնդիրների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ