RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2228, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է, ԱՆՁՐԵՎԱՋՈՒՐ ԽՄԵՔ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հայաստանի «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները 2022-ի հունվարի մեկից 1 խորանարդ ջրի դիմաց նախկին 180 դրամի փոխարեն 200 դրամ կվճարեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չի տարածվի միայն սոցիալապես անապահով խավի վրա: Հանրային հարթակներում ու սոցիալական ցանցերում մարդիկ բողոքում, սրտնեղում ու սրամտում են, թե ջրի գինը վաղուց էլ ջրի գին չունի: 2018-ի քաղաքական վերադասավորումների ժամանակ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած մեր հայրենակիցները հիշում ենՙ ինչպես էր 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը խոսք տալիս, որ մինչեւ 2024-ը ջրի սակագինը չի փոխվելու:

«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու: Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ: Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- հպարտությամբ բարձրաձայնում էր Փաշինյանը: Թե ո՞ւր մնաց կառավարության ու մասնավոր ընկերության համագործակցությունը, կամ ի՞նչ հիմքով էր Փաշինյանը խոստումներ տալիս, ենթադրել կարելի է: Փաստն այն է, որ երկրի առաջին դեմքի վստահեցումները կարճ ժամանակ անց հօդս են ցնդում եւ իրականանում ճիշտեւճիշտ հակառակ սցենարով:

Փաստ է նաեւ, որ Փաշինյանիՙ իշխանության գալուց ի վեր ոչ միայն ջուրը, այլ նաեւ էլեկտրաէներգիան, գազն ու կենսական նշանակության պարենային մի շարք ապրանքներ են թանկացել: Ընդդիմադիր եղած ժամանակ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հեգնում էր ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որ ասում էին, թե աղքատները մսի փոխարեն կարտոֆիլ ուտելու մասին պետք է մտածեն: «Միսը թանկացել է, սոխ ու սխտոր կերեք»,- ԱԺ ամբիոնից հեգնում էր նա: Եթե ընդդիմադիր Փաշինյանի տրամաբանությամբ շարժվենք, ապա իշխանությունը վաղը, մյուս օրը ջրի սակագնից դժգոհող քաղաքացիներին կարող է խորհուրդ տալ, թե «ի՞նչ է եղել որ, ջուրը թանկացել է, անձրեւաջրով յոլա գնացեք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ