RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1289, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ, ԱՄՆ

Նախորդ համարում տեղեկացրել էինք մեր աշխատակից Հովիկ Աֆյանի հաջողության մասինՙ TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթին տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում իր «Կարմիր» վեպով առաջին մրցանակի արժանանալու առթիվ: Այդ փաստը ճշմարիտ ոգեւորություն է պատճառել նաեւ մեր հայտնի մտավորական, հմուտ գրականագետ ու գրադատ Երվանդ Ազատյանին, որ «Ազգ»ի միջոցով շնորհավորական հետեւյալ նամակն է ուղարկել երիտասարդ ու տաղանդավոր գրողին:

05.12.2021

Սիրելի Յովիկ,

Գոհունակութեամբ իմացայ, որ քու «Կարմիր» վերնագրեալ վէպդ արժանացած է «Լաւագոյն գեղարուեստական» գիրքի կոչումին, միջազգային հարթակի վրայ:

Այս յաջողութիւնը երբեք չի զարմացներ զիս, այլՙ ընդհակառակն, կ"ուրախացնէ անսահման կերպով, որովհետեւ իմ միտքիս մէջ գրաւ էի դրեր, որ դուն, քու գրիչդ եւ քու գրականութիւնդ անպայման տեղ պիտի հասնին:

Քու առաջին իսկ յօդուածով գրաւուած եմ նիւթերու եւ խնդիրներու մօտենալու քու արտակարգօրէն եզակի եղանակով:

Քու սերվանդէսեան անսահման զուարթախոհութեան (հումոր) աշխարհը, քու ծանօթութեանց ծաւալուն տարածքը եւ այդ բոլորը արդիական գրողի խմորով եւ տեսիլքով իմաստալի կիզակէտի յանգեցնելը բացայայտումներն են ինքնատիպ տաղանդի մը: Մեր փոքրիկ այգիէն դուրս ալ, աշխարհի գրականութիւնը տարբեր տարազ մը ունի, եւ դուն տեսանողն ես այդ տարազին:

Յաճախ կարդալով քու գրութիւնները զգացած եմ, որ դուն Հրանդ Մաթեւոսեանի նման գրողի մը ճամբուն վրան ես, սակայն նաեւ համոզուած եմ, որ այդ տակաւին վախճանական սահման մը պիտի չըլլար քեզի համար:

Կ"ողջունեմ գիրքդ եւ յաջողութիւն չեմ մաղթեր, որովհետեւ արդէն այդ յաջողութիւնը քու ձեռքերուդ մէջ է:

Կը շնորհաւորեմ քեզ եւ անձնապէս երջանիկ կը զգամ, որ քու այսօրը իմ մէջ գիտակցութիւն եղած է քու տաղանդդ ճանչնալու առաջին օրէն:

Բարեկամաբարՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ