RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-14 21:54:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ՝ ԲՈԼՈՐ ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ

Տեւական ժամանակ է արդեն, որ 100-ամյա Ռամկավար Ազատական կոււսակցությունը, ներքին պառակտումների ու տարանջատումների հետեւանքով գնտվում է անփառունակ վիճակում, զրկված՝ իր 100-ամյա փորձը, միշտ կենսունակ իր գաղափարախոսությունը, Սփյուռքում եւ Մայր հայրենիքում իր ամբողջական ներուժը ի սպաս Հայաստանի եւ Արցախի հանրապեություններին ու համայն հայությանը ներդնելու պատեհությունից։ Այն էլ այնպիսի ժամանակում, ինչպիսին է ներկա պահը, երբ հայ ժողովրդից պահանջվում է միավորել իր բոլոր ուժերը՝ կարենալ դիմագրավելու համար աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներքին՝ անհաղթահարելի թվացող մարտահրավերները։

ՌԱԿ մի խումբ նախկին ղեկավարներ օրերս հանդես են եկել կուսակցության շարքերն ու հատվածները վերամիավորելու նախաձեռնությամբ՝ առանձին կոչով դիմելով անխտիր բոլոր ռամկավարներին։ Ընդգծելով, որ իրենք չեն հավակնում ներկուսակցական որեւէ պաշտոնի ու դիրքի, միաժամանակ շեշտելով, որ վերամիավորման այդ կոչը հրավեր չէ միանալու իրենց՝ նախաձեռնող խմբին, այլ՝ աջակցելու վերամիավորման գաղափարին ու գործընթացին, նրանք հույս են հայտնում, որ Ռամկավար Ազատական կուսակցության միջոցով հայրենիքին ու համայն հայությանը ծառայելու երդում տված յուրաքանչյուր Ռամկավար Ազատական կաջակցի, իր համերաշխությունը կհայտնի այդ նախաձեռնությանը եւ ջանք չի խնայի վերականգնելու ՌԱԿ-ի ամբողջականությունն ու հեղինակությունը, ինչ որ փափագն է նաեւ հայ ժողովրդի։

«ԱԶԳ»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ