RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021



Տեղադրվել է` 2021-12-10 01:29:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1573, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԱՐՑԱԽԻՑ

Անվանի գիտնական, հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի թղթակից Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆԻ «Արցախի Էներգետիկան» գիտական մենագրության վերաբերյալ բարձր կարծիք են արտայտել Արցախի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պատասխանատունները:

«Արցախի էներգետիկան» գրքում խորը ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված են ինչպես էներգետիկայի տարբեր ճյուղերի ստեղծման ու զարգացման պատմությունը, այնպես էլ առաջարկություններ ներկա իրավիճակից ելնելով դրանց հետագա զարգացման համար: Մեզ համար առանձնապես հետաքրքիր ու կարեւոր է էլեկտրաէներգետիկայի վերաբերյալ հեղինակի ներկայացրած ուսումնասիրություններն ու եզրակացությունները: Գրքում փաստորեն առանձին ներկայացված է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի վերաբերյալՙ ստեղծման օրվանից մինչեւ օրս ուսումնասիրություններ, վերլուծություններ, տեղեկատվական տվյալներ, որոնք մեր կարծիքով մեծ հետաքրքրություն կառաջացնեն հանրության լայն շերտերի մոտ: Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» գիրքն իր ուրույն տեղը կզբաղեցնի Արցախի էներգետիկայի զարգացման ասպարեզում, ինչպես նաեւ գիտական նյութ կհանդիսանա բարձրագույն ուսումնական հաստատություններում ապագա մասնագետների ուսուցման գործում,- գրում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վ. Բեգլարյանը :

Խմբագրության կողմից: Ուրախալի է Արցախի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներից ստանալ նմանատիպ կարծիք: «Ազգ»-ի ուշադրության կենտրոնում միշտ եղել եւ կմնան էներգետիկ հիմնահարցերը, նաեւ այն պատճառով, որ դրանք պատշաճ մակարդակով ներկայացնում է ճանաչված գիտնական Ստեփան Պապիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 10-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ