ԼՂՀ-Ի 25-ԱՄՅԱԿԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ Հ. Ծ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը Մ. Նահանգներ է ժամանելուՙ ամերիկացի օրենսդիրների, քաղաքացիական առաջնորդների եւ համայնքային ղեկավարների հետ Capitol Hill-ում տոնելու Արցախի ազատագրական շարժման 25-ամյակը: Նա մարտի 13-ին գլխավոր բանախոսն է լինելու Cannon House Office-ի շենքում կայանալիք հատուկ միջոցառմանը, կազմակերպված հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական համախմբման կողմից: Մասնակցելու են միջոցառմանը Մ. Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակը եւ ամերիկահայ քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին է տեղեկացնում Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) գրասենյակից ստացված հաղորդագրությունը: |