RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013



Տեղադրվել է` 2013-03-06 23:18:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1161, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Ծաղկաձորում գարունը կարծես փոքր-ինչ ուշացել է, եւ գարնան առաջին օրերին այստեղ դեռ ձնառատ է ու ցուրտ: Բայց դա որեւէ կերպ չէր խոչընդոտել, որ Լոռու մարզի 300 երիտասարդներ գարնանամուտը լիարժեք դիամավորեն մեր երկրի գեղատեսիլ այս վայրում. գարունն իրենքՙ երիտասարդներն էին բերելՙ իրենց հոգում, իրենց ջերմությամբ, իրենց խինդ ու ծիծաղով: Եվ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Սամվել եւ Կարեն Կարապետյանների ֆինանսավորմամբ անցկացված եռօրյա հերթական հավաք-հանդիպումը գարնան առաջին օրերին իրապես գարնանաշունչ էր, հագեցած երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով ու տարաբնույթ այլ միջոցառումներով, կարեւորըՙ շատ բարձր տրամադրությամբ:

Ինտելեկտուալ մրցույթին հաջորդեց պարանի ձգումը, ապա թենիսի մրցաշարը, նկարչական մրցույթ-ցուցահանդեսը, իսկ ամեն մի օրն ամփոփվում էր երգ-երաժշտությամբ, պարերով ու երիտասարդների կողմից պատրաստված հաճելի անակնկալներով:

Բնականաբար, երիտասարդները չէին կարող անտարբեր մնալ նաեւ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի հետ հանդիպման ժամանակ երիտասարդները հատկապես միակարծիք էին, որ մեր երկրում անհրաժեշտ է ապահովել առաջին հերթին կայունություն, քանզի հայրենիքը միշտ պետք է ամուր լինի արտաքին բազում մարտահրավերներին դեմ հանդիման: Ա. Ճաղարյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ գնալով մեր երիտասարդներն առավել կազմակերպված, համախմբված ու հաստատակամ են դառնում, եւ թույլ չեն տալիս, որ իրենց մի քանի անհատներ թելադրեն: «Սեփական հայրենիքում յուրաքանչյուրս ոչ միայն տեր, այլեւ ծառա պետք է լինի. սա Կարապետյանների հավատամքն է, եւ իրենք էլ միշտ առաջնորդվում են այս սկզբունքով»,- նշեց Կ. Կարապետյանի գրասենյակի ղեկավարը:

Մասնակիցները շեշտեցին, որ հատկապես ուսանողների համար առաջնայինն այսօր լիարժեք ու բարձրորակ կրթությունն ստանալն է ու մրցակցային մասնագետ դառնալը:

Երիտասարդները վերադարձանՙ ձեռք բերելով նոր ծանոթություններ, նոր շփումներ, ինչու ոչՙ նաեւ նոր գիտելիքներ, եւ ամենակարեւորըՙ դրական լիցքեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ