ԳԱՐՆԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏՆԿՎԵՆ 50 ՀԱԶԱՐ ԾԱՌ ԵՎ ԹՈՒՓ Ա. Մ. Գարնանը Երեւանում կտնկվեն 50 հազար ծառ եւ թուփ` 2012-ի 40 հազարի փոխարեն: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը : Նա նաեւ տեղեկացրեց, որ ծաղկային տարածքներիՙ 2012-ի 6, 5 հեկտարին այս տարի կավելանա եւս կես հեկտար: Հոլանդիայից ներկրվել են ծաղիկներ, որոնք շուտով կտնկվեն Երեւանի վարչական շրջաններում: Բնապահպանության վարչության պետի հավաստմամբՙ Երեւանի կանաչապատ տարածքը կազմում է 908 հա, իսկ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը 8 քմ-ից կհասնի 12 քմ-ի: Ծառատնկման հետ մեկտեղ կանցկացվի նաեւ ոռոգման ցանց` ընդհանուր առմամբ մոտ 20 կմ: Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Երեւանում կբարեկարգվեն 450-460 բակերՙ եւ նման տեմպերով շարժվելու դեպքում, 3-4 տարուց Երեւանում չբարեկարգված բակեր չեն լինի: |