«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ Օրերս Նյու Յորքում, ՄԱԿ-ում Հայաստանի եւ Էստոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Հայ օգնության միության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հրավիրվել էր քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» 1325 բանաձեւի իրականացման հարցով: Անդրադառնալով Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման ընթացքին եւ ապագա մարտահրավերներին ու խոչընդոտներին, բանախոսները կոչ արեցին անդամ պետություններինՙ հստակ քայլեր ձեռնարկել կանանց խնդիրներին լուծումներ գտնելու, «1325 հայեցակարգը» իրագործելու ուղղությամբ: |