«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-03-2013
| | Տեղադրվել է` 2013-03-06 23:18:56 (GMT +04:00) | Ընթերցված է` 1167, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 73
| ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՋՈՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԸ Հ. Ծ. Ըստ ստացված հաղորդագրությանՙ մարտի 3-ին Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում (ALMA) բացվել է ամերիկահայ նկարիչ Ջոն Բերբերյանի գծանկարների ցուցահանդեսը: Նրան ճանաչում են բերել հայտնի մարդկանցՙ Վիլյամ Սարոյանի, Լեոնարդ Բեռնստայնի, Յուսուֆ Քարշի եւ այլոց ճշգրիտ ու խոսուն դիմանկարները, որոնք բնութագրվել են որպես «ուժեղ տպավորություն գործող կենդանի ռեալիզմի նմուշներ»: Providence Country Day School վարժարանը հաճախելիս նրան մեծապես օգնել է ու խրախուսել արվեստի դասատուն: Ավարտելուց նա մրցանակ է ստացել նկարչության մեջ «զգայունակության, օրիգինալության եւ գերազանցության» համար: Լինքոլնի դիմանկարի համար մրցանակ է ստացել նաեւ Ուիքֆորդի արվեստի ասոցիացիայից: Ռոուդ Այլնդի արվեստի ուսուցման ասոցիացիան առաջին մրցանակ է շնորհել նրան Փրովիդենսի «Կրաուս» պատկերասրահում: | | | |
|
| |