RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԿՐԿԻՆ «Carrefour»-Իՙ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Արման Փինարբասի, Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից երեկ ստացանք Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նամակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011 թ.-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաեւ Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին:

Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնելու անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաեւ նպաստելու երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:

2012 թ.-ի դեկտեմբեր ամսից մեր ակումբի անդամ է նաեւ «Carrefour Armenia» ընկերությունը:

Վստահ ենք, որ «Carrefour»-ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես որակյալ աշխատատեղերի ստեղծմանը եւ սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարեւորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքըՙ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանըՙ ի նպաստ տնտեսության եւ հայ ժողովրդի:

Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour» ընկերությանՙ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ