RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2716, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ ԻՇԽՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել եւ հաստավել են Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնողների թեկնածությունները` միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյան եւ ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, ցուցակի մնացած անդամների անունները դեռ չեն հստակեցվել, ամբողջական ցուցակը պարզ կլինի օրենքով սահմանված ժամկետներում (մանրամասները` տես այս էջում «ՀՀԿ գործադիր մարմնի նիստը» նյութում): Ավելի վաղ հայտնի էր, որ ցուցակը գլխավորելու է ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Այսպիսովՙ մայիսի 5-ի ընտրությունները սպառնում են մի նոր փորձաքար դառնալ իշխող մեծամասնության համար, քանի որ ընդդիմադիր շրջանակներում մտմտուքներ կան Երեւանը ղեկավարելու համար պայքարել միասնական ցուցակով: Ընդիմադիրների` այս ընտրություններին միասնական ձեւաչափով մասնակցելու հնարավորության մասին ԱԺ ճեպազրույցներում անցած շաբաթ կարծիք էր հայտնել ՀՅԴ ներկայացուցիչը, համենայն դեպս` իր կուսակցությունում եղած կարծիքների մասով, դա ցանկալի համարելով: Սակայն այդ հարցի վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել, ուղղակի ցանկությունների տեսքով այդ տեսակ գաղափար առաջարկում է նաեւ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» կարծես նույնպես դեմ չեն գաղափարին: ԲՀԿ-ն դեռ ընդհանրապես քննարկում է ավագանու ընտրություններին մասնակցելու իր ձեաչափը: Նկատի առնենք, որ միասնական հանդես գալու գաղափարը հայ ընդդիմադիրների համար միշտ էլ դժվարորոշելի խնդիր է եղել` յուրաքանչյուրի սեփական ամբիցիաների անհաղթահարելիության պատճառով: Սակայն այժմ այդ գաղափարն առավել հետաքրքրական է դառնում այն իմաստով, որ նախագահական ընտրությոններից հետո եղած տրամադրությունների պարագայում դա կարող է նշանակել իրական դիմակայություն` հանդեպ իշխող կուսակցությունը` հեռագնա անդրադարձերի պատճառ դառնալով:

Մանավանդ` հայ ընտրողը եթե նկատի համախմբում ու դրանից հետո, բնականաբար, ավելի մեծ քվե տա ընդդիմադիր միասնական ցուցակին, արդեն իսկ նախագահական ընտրությունների ժամանակ որոշում կայացնելու սեփական իրավունքի հրճվանքը կրկին փորձարկելով, չի բացառվում այն հնարավորությունն ի վերջո, որ Երեւանում տոկոսային բարձր հարաբերակցություն գրանցի այլընտրանքը կամ նույնիսկ ընդդիմությունը, ու այս դեպքում իշխանական մեծամասնության համար կարգին գլխացավանք կստեղծվի եւ քաղաքական դաշտի փոփոխությունն արդեն իրական ուրվագծեր կստանա Նշենք, որ հաննձնաժողովներում ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացվածությունը լիովին հնարավորություն է տալիս իրական վերահսկողություն սահմանելու ընտրությունների ընթացքի վրա, ինչը փաստորեն չի օգտագործվել նախագահական ընտրություններում:

Ամեն դեպքում, մենք բոլորս միշտ ականատես ենք եղել համախմբման մասին խոսակցությունների միայն, որոնք իրականությունից հարյուրավոր կիլոմետրերով հեռու են եղել: Այժմ հայտնի չէ անգամ, թե միասնական ցուցակի վերաբերյալ խոսակցությունները զուտ մամուլում արտահայտվող կարծիքնե՞ր են, թե՞ դրա համար իրական հիմքեր կան: Բայց, օրինակ, ԲՀԿ-ականներից ոչ մեկը տեղյակ չէ ԲՀԿ-ի հետ այդպիսի բանակցությունների առկայության մասին, եւ ԲՀԿ-ն նույնքան պատճառ ունի միասնաբար հանդես չգալու, որքան որ թվում է, թե ունի:

Մինչեւ մարտի 21-ը կձեւավորվեն ընտրական տեղամասերը Երեւանի 13 ընտրատարածքներում, մինչեւ այդ ժամկետը կուսակցություններն էլ պետք է ներկայացնեն իրենց համամասնական ցուցակները, որոնց գրանցումը կկատարվի մինչեւ այս ամսվա վերջին օրը ներառյալ: Ապրիլի 7-ից կրկին կհայտնվենք քարոզարշավի մեջ, ու մի ամիս գլուխներս կդժժա մինչեւ մայիսի 3-ը:

Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2009-ի մայիսի 31-ին: Ավագանու կազմը լինելու է 62 հոգուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ